«Նրա քաղաքական մարկետոլոգները երկու «պոնտ» են մտածել անունը դնենք ժողովրդավարություն բանակը քանդենք, դիվանագիտությունը քանդենք, հասարակությունը պառակտենք, ժողովրդավարության անվան տակ հանձնենք Արցախը: Պատերազմից հետո էլ երկրորդ բրենդն է ի հայտ եկել խաղաղություն։ Խաղաղության բրենդի տակ հիմա հանձնում է Հայաստանը: Այս երկու կեղծ բրենդների տակ ժողովրդավարություն և խաղաղություն, նա ծախում է 42 հազար քառակուսի կիլոմետրը, իմ և ձեր երեխաների ապագան, իմ և ձեր նախնիների արյունն ու պատիվը»,- ասել է Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն արտահայտությանը, թե «2020-ի 44-օրյա պատերազմը 2016-ի ապրիլյան քառօրյայի շարունակությունն էր», ապա այս ձևակերպումն, ըստ Արմեն Աշոտյանի, Փաշինյանի կողմից սեփական մեղքերը թաքցնելու փորձ էր ընդամենը։
«Նիկոլը դա ասել է այն իմաստով, որ 44-օրյայի մեջ ինքը բացարձակ մեղք չունի, այսինքն, ըստ թրքաբարո Նիկոլի, մենք 2016 թվականի ապրիլին պետք է պարտվեինք, որ 44-օրյան չլիներ: Սերժ Սարգսյանն է «մեղավոր», հայկական բանակն է «մեղավոր», որ 44-օրյան եղավ, որովհետև 2016 թվականին, երբ Նիկոլը դեռ իշխանության չէր, եթե այդ ժամանակ պարտվեինք, 44-օրյան չէր լինի: Թե չէ 2016 թվականին դիմադրեցինք, մեր տղերքը հերոսաբար կռվեցին, փառք նահատակներին, դիվանագիտության մեջ ամրացրեցինք մեր բանակի սխրանքները, և ստացվեց, որ Սերժ Սարգսյանը «մեղավոր է» 44-օրյայի մեջ, որովհետև ապրիլյանը չի պարտվել: Սա է իր ամբողջ հիվանդագին տրամաբանությունը: Այսինքն Նիկոլը նորից խոստովանում է, որ մենք ապրիլյանը չենք պարտվել, որովհետև եթե ապրիլյանը պարտվեինք, Ադրբեջանը Արցախի մասով բոլոր հարցերը լուծած կլիներ, 44-օրյան չէր լինի: Սա է Նիկոլի ամբողջ սրիկայությունը»,- շեշտել է Արմեն Աշոտյանը։
Նա այս նույն թեմայի շրջանակում առանձին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնսն արել էր»։ Արմեն Աշոտյանն այս համատեքստում ընդգծել է Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից զգուշացնում էր բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դեստրուկտիվ է։
«ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ Երևանում արդեն ցույցեր էին, իշխանազավթումը սկսվել էր: Նիկոլ, ըստ քեզ Սերժ Սարգսյանն ամբիոնից ասել է պատերազմ է գալիս, բանակցությունները փակուղու մեջ են, դու էլ դա լսել ես, բա ինչո՞ւ ես շարունակել իշխանազավթումը: Իսկ կարո՞ղ է Սերժ Սարգսյանն այդ ամբիոնից քեզ զգուշացնում էր, որ ա՛յ ոչնչություն, այսպիսի խնդիրներ ունենք, ո՞ւր ես գալիս, քեզ նման ոչնչությունը ո՞նց կարող է գալ իշխանության։ Դու այդքանը լսել ես, չէ՞, ու շարունակել քո իշխանազավթման աշխատանքներդ: Ոչ ոք ոչ մի բան քո գրպանը չի գցել, դու ես ներմուծվել դրսից Հայաստանի քաղաքական իրականության մեջ և «ճխտվել» իշխանության գլուխ»,- ասել է Արմեն Աշոտյանը հավելելով եթե անգամ Փաշինյանի նշած տարբերակը «ճիշտ է», ապա ինչո՞ւ համառորեն նա եկավ իշխանության այն դեպքում, երբ խորհրդարանի ամբիոնից զգուշացվում էր, որ ունենք նման իրավիճակ։