31 Մայիսի, 2023
Shamshyan.com-ի տեղեկություններով ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանը դիմում են ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, որպեսզի աշխատանքի անցնեն Ս. Խաչատրյանի ղեկավարած կառույցում:

Գ. Ղուկասյանը տարիներ առաջ է ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից, իսկ Ա. Պապյանը երեկ ​ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Ու հիմա նրանք սպասում են Սասուն Խաչատրյանի որոշմանը:

Գ. Ղուկասյանը դիմում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի ​բաժիններից մեկի ​պետի, իսկ Ա. Պապյանը տեղակալի պաշտոնի համար:

Լրահոս