Այդ օրերին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը:
«Հունիսի 7-9-ը Միշուստինը կընդունի Նիկոլ Փաշինյանին։ Հնարավոր է` այստեղ ինչ-որ բան պատահի, չգիտեմ»,-ասել է նա` ավելացնելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթն արդեն պատրաստ է, որոշ տեխնիկական հարցեր են մնացել։
Դիվանագետը նշել է, որ մի քանի անգամ տեսել է փաստաթուղթը, այնտեղ ոչ էական խմբագրումներ կարվեն։
«Բայց առայժմ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։ Հույս ունեմ, որ մեկ շաբաթից այդ ամենը ինչ-որ գործնական հարթություն կանցնի, ու հնարավոր է, որ մեր առաջնորդները ևս մեկ անգամ հավաքվեն», – եզրափակել է նա։
Անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպմանը Պալտովը նշել է, որ զրույցը, որին ինքն անձամբ ներկա է եղել, կառուցողական է եղել: Փաշինյանն ու Պուտինը, նրա խոսքով, ավելի քան 2 ժամ զրուցել են։