1 Հունիսի, 2023
Եթե մեքենայի ապակու լուսաթափանցելիության համար քաղաքացուն տուգանենք, դա չի նշանակի, որ նա տուգանքի մատերիալ է։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը արձագանքելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր գործիչ էր, ասում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, իսկ հիմա ամեն առիթով տուգանում են։

Նրա խոսքով սա բխում է հանրության շահերից, ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

Հարցին, թե արդյո՞ք հետո նոր օրենք կլինի, որով թույլ կտրվի մեքենաների ապակիները կրկին «պլյոնկայով» մգեցնել, ՆԳ նախարարի տեղակալն արձագանքեց վաղվան մի սպասեք, այսօրվանից հեռացրեք այդ թաղանթները։

Լրահոս