Արմեն Մկրտչյանը համակարգում նոր չէ: Մինչ ՆԳ նախարարի տեղակալ դառնալը Մկրտչյանը զբաղեցրել է ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ եղել է ՆԳՆ ոստիկանության շտաբի պետը եւ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր ներկայացրել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնեական պարտականությունների դրությամբ։
Օրինակ՝ բանկային հաշիվների մնացորդն ավելացել է գրեթե 300 հազար դրամով, կանխիկ դրամական միջոցները պակասել են 100 հազար դրամով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված 2023 թվականի հայտարարագիրը պաշտոնը դադարեցնելու պահի դրությամբ առկա ֆինանսական միջոցներն է ներկայացնում, բացարձակ համեմատությունը տեղին չէ։
Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 370 հազար դրամ, որից 6 մլն 358 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ոստիկանությունից, իսկ 62 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 13 մլն 881 հազար դրամ, որից 12 մլն 281 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար Մկրտչյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 950 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է եղել»: