«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, որոշակի խառնաշփոթ է առաջացել։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացների ակտիվացմանը զուգահեռ իրավապահ համակարգում առաջացել է տեխնիկական և մարդկային ռեսուրսների խնդիր․ մասնավորապես՝ գաղտնալսման համար անհրաժեշտ սարքավորումների և այդ աշխատանքն իրականացնող մասնագետների սակավություն կա, չեն հասցնում գաղտնալսել բոլորին։
Ասել է թե՝ իրավապահները պարզապես չեն հասցնում օպերատիվ կերպով գաղտնալսել բոլոր այն անձանց, որոնց նկատմամբ հետաքրքրություն կա ընտրակաշառքի վերաբերյալ վարույթների շրջանակում։
Սա այն էր, ինչ զգուշացնում էին ղեկավարները․ գերլարված օրեր են սպասվում»։