«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Բազմիցս անդրադարձել ենք սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերով հայկական մշակույթի տարածմանն ուղղված նախաձեռնություններին։ Գործարար հայրենակիցների աջակցությամբ աշխարհի գրադարաններում, կինոթատրոններում և համացանցի օտարալեզու սեգմենտում պարբերաբար հայտնվում են հայկական մշակույթին ու պատմությանը վերաբերող նյութեր։
Մեզ փոխանցեցին, որ տևական ժամանակ նկարահանվող այս ֆիլմի ստեղծումը հնարավոր է դարձել գործարար Արթուր Սողոմոնյան-ի աջակցությամբ։ Նրա հովանավորած ֆիլմերի շարքում այս նախագիծը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում թե՛ իր բարձր որակով, թե՛ դերասանական յուրօրինակ խաղով, թե՛ ստեղծագործական թիմի նվիրական աշխատանքով։
Ֆիլմը հավակնում է դառնալ լայն տարածում ստացող նախագիծ։ Այն նախատեսվում է ներկայացնել տարբեր լեզուներով, իսկ մասշտաբային էֆեկտները կարող են հետաքրքրություն առաջացնել նաև երեխաների և պատանիների շրջանում։
Ֆիլմը նկարահանվում է ռուսաստանաբնակ գործարար, «Փյունիկ» ֆուտբելային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյան-ի աջակցությամբ։ Սցենարիստը Արմեն Վաթյան-ն է, ռեժիսորը՝ Վագա Վարդանյան-ը։ Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերն է Տիգրան Մանասյան-ը։
Ամենայն հավանականությամբ, ֆիլմը էկրան կբարձրանա հուլիս ամսին։ Այս տեղեկությունը հրապարակում ենք այսօր, քանի որ 451 թվականի հենց այս օրը՝ մայիսի 26-ին, Ավարայրի հերոսական ճակատամարտի օրն է։ Խորհրդանշական այս օրվա գայթակղությանը դժվար էր դիմանալ և չհրապարակել մեզ հասած տեղեկությունը»։