«Ազգային առաջընթաց» խմբակցության երկու անդամներ Հայկ Գրիգորյանը եւ Ռոբերտ Ծովյանը, Երեւանի Թումանյան փողոցում նկատել էին, որ հերթական ծառահատումն է իրականացվում, մոտեցել էին պարզաբանում պահանջելու, սակայն, ինչպես ավագանու անդամներն էին մեզ հետ զրույցում պատմել, կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները հարձակվել էին իրենց վրա ու հարվածել, իսկ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայհոյել էր նրանց:
«Դիմումը երկու օր առաջ ենք ներկայացրել Տիգրան Ավինյանին: Պահանջում ենք կասեցնել Արմեն Բեգոյանի գործունեությունը եւ ծառայողական քննություն նշանակել միջադեպի մասով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը»:
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: