Մարդիկ մեղադրում էին գրքի հեղինակներին, հնչեցնում վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, որ այս սիմվոլիկան մտածված է տեղ գտել գրքի վրա: Դասագրքի հեղինակները պարզաբանում տարածեցին՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրած ձեւավորման հետ, եւ որ տպագրության ժամանակ տեխնիկական վրիպակ է եղել եւ այլն: Հիմա որոշել են հետողորմյա անել եւ, ըստ էության, ցույց տալ, թե դասագրքի վրա մտածված չեն տեղադրել նման ապազգային նկար։ Ակնհայտ է, որ գալիք ընտրություններին ընդառաջ իշխանությունը որոշել է խմբագրել աղմկոտ եւ զգայուն թեմաները, տպավորություն ստեղծել, որ իրենք հայոց պետականությունը քանդելու համար դրսից ներդրված ապազգային տարրեր չեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 13․ 12․ 24 թ համարում։