21 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է, որ մայիսի 28–29-ին Աստանայում կհրավիրվեն 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ մայիսի 29-ի գագաթնաժողովում կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը։

«Փաստ»-ի տեղեկություններով, այս պահին կա տրամադրվածություն ընդունելու որոշում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև Հայաստանի իշխանությունները վերջնականապես որոշեն՝ շարունակո՞ւմ են եվրոպական «դեգերումները», թե՞ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս