Փետրվարի 15-ին Աբխազիայի Հանրապետությունում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց անցկացման որոշումն ընդունվել է Սուխումիում տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո:
Դեռևս այն ժամանակ լրատվամիջոցները գրեցին, որ Աբխազիայում բողոքի ակցիաներ կազմակերպած ուժերի գործունեության համակարգումն ու ֆինանսավորումն իրականացնում են արևմտյան և թուրքական հասարակական կազմակերպություններն ու թուրքական խոշոր բիզնեսները։ Ըստ փորձագետների, Թուրքիայի՝ Աբխազիայում իր ազդեցությունը տարածելու ջանքերը նույնպես միտված են տարածաշրջանում ազդեցության մեծացմանն ու տնտեսական էքսպանսիան տարածելուն։
Ավելին, կան տեղեկություններ, որ տեղի քաղաքական ընդդիմությունը, որը սերտորեն կապված է արմատական թուրք ազգայնականների և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, Թուրքիայի աջակցությամբ տեղի հայերի «սև ցուցակներ» են կազմում: Ըստ այդմ, Աբխազիայում չեն բացառում նշյալ շրջանակների կողմից սադրանքներն ու բռնությունները աբխազահայերի նկատմամբ: