«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մասնագիտական շրջանակների հետ զրույցներից «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է մի քանի կարևոր խնդիր, որը վերաբերում էր ոչ թե զինտեխնիկայի շքերթին, այլ հենց բանակի մարտունակությանը, քանի որ զինվորական շքերթը միայն երկաթե առարկաների ցուցադրություն չպետք է ենթադրի։
Երկրորդ կարևոր տարբերությունը մյուս բոլոր ռազմական շքերթների համեմատ այն էր, որ գնդերեցները ներկա չէին։ Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 30-ից Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ դադարեցվում է Հայ Առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը։ Նրա որոշմամբ՝ գնդերեցներն այսուհետև գործելու են Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։
Էլ չենք ասում, որ այս շքերթին չէր մասնակցում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ընդդիմադիր շրջանակներից որևէ ներկայացուցիչ ներկա չէր։ ՊՆ քաղաքականացված, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցականացված զորահանդեսը մեր հիշողության մեջ կմնա որպես ՔՊ քարոզարշավի օրերից մեկը՝ պետության միջոցներով, հարկատուների հաշվին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: