Երեկ նկատեցինք, որ Սերգեյ Բագրատյանն ու Գագիկ Մելքոնյանն են տեւական ժամանակ փակվել Աղազարյանի կաբինետում: Այդ պատճառով նա անգամ ուշացավ տնտեսական հանձնաժողովի նիստից, իսկ Աղազարյանը հանձնաժողովի փոխնախագահն է։ Ի դեպ, պատգամավորներից մի քանիսն առանձին մոտեցան, խնդրեցին, որ իրենց աջակցության կամ այցերի մասին հանկարծ չգրենք։ Կասկած չկա, որ ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում․ այսօր Աղազարյանին պաշտպանելով՝ նաեւ իրենք իրենց պաշտպանած կլինեին՝ չափերն անցած առաջնորդի հետագա կամայականություններից:
Բայց ՔՊ-ականներն ուղղակի կենդանական վախ են զգում Նիկոլ Փաշինյանից, որն անձամբ անթիվ վախեր ունի: Այս անգամ թիրախում հայտնվեցին Զեյնալյանն ու Աղազարյանը, հաջորդիվ sms են ստանալու նրանք, որոնց սանրվածքը կամ հագուստն այդ պահին դուր չի գա Փաշինյանին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 28․ 11․ 24 թ համարում։