Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ է կայացվել. Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի բռնագանձել 668.194.872 դրամ:
53