Դեկտեմբերի 30-ին կայացել է ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հովիկ Աղազարյանը։
«30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.
1. Կուսակցության անվանման հարցը,
2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,
3. Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։
Որոշվեց
- Կուսակցությունը անվանել <<Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն>> (ՄԱՍԿ),
- Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,
- Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` <<ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ>> հյուրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում»,–գրել է նա։
56