Երեկվա ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարացվում է մինչեւ նոյեմբեր, սակայն մի խոստովանություն արեց՝ ասելով, որ բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ, այն կարող է բացահայտվել։ Մինչդեռ ՔՊ-ականները վերջին օրերին, քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան, պարզաբանումներ են տարածում, թե բանկային գաղտնիքը չի կարող բացահայտվել:
ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Բաբկեն Թունյանն է մի քանի պարզաբանում տարածել այդ մասին․ «Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն: Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել, կամ դուք ում եք փոխանցել»:
Փաշինյանը հերքեց այս հավաստիացումները` խոստովանելով, որ հենց դրա համար է գործընթացը մշակվել։ ՔՊ-ականները տարակուսած են` մեկ շաբաթվա ընթացքում 2 հետքայլ՝ տրանսպորտի ուղեվարձի եւ հայտարարագրի հետ կապված, իրար հակասող հայտարարություններ ու ցայտնոտ: Սա մեկ բան է նշանակում, որ իշխանության տեղը նեղ է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում