Մարտի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Գոհունակությամբ նշվել է Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:
Նախարարի տեղակալ Հովհաննիսյանն իր գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։