ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն աջակցել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին՝ դրանք անվանելով բեկումնային։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ցանկանում եմ նշել, որ Դոնալդ Թրամփի շնորհիվ բեկում է տեղի ունեցել ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելու առումով», — ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը Կոսովոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
90