8 Մայիսի, 2025

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ԱԽ գրասենյակը հավաքագրում է կոռուպցիայի մասին այն բոլոր հրապարակումները, որոնք տեղ են գտել մամուլում և որոնց մասին խոսել է վարչապետը։

«Բոլորի կոռուպցիոն տվյալները, մամուլի հրապարակումները մենք հավաքագրում ենք, կազմում զեկույց ու ներկայացնում վարչապետին»,–ասաց նա լրագրողներին։

Հարցին, թե ԱԽ գրասենյակն ի՞նչ կապ ունի այդ հրապարակումները հավաքագրելու հետ՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.

«Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք»։

 

Լրահոս