«Իմ նախաձեռնած կոռուպցիոն բացահայտումների արդյունքում ինձ վրա մահափորձ է կատարվել, և մի շարք շինծու քրեական գործեր են հարուցվել՝ նպատակ ունենալով ինձ լռեցնել, որոնց մասին դուք քաջատեղյակ եք։ Սակայն իմ անմեղությունը իրավական դաշտում պաշտպանելու համար պահանջվել են մեծ ֆինանսական ծախսեր փաստաբանական ծառայությունների համար, որոնք մինչ այժմ հոգացել եմ իմ սեփական միջոցներով»,-այսօր հայտարարեց հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը։
Նա ասաց՝ վերջին իրադարձությունների հետևանքով ֆինանսական ծախսերը զգալիորեն աճել են, ինչի պատճառով ես ֆինանսապես չի կարողանում իրավական դաշտում իր պաշտպանությունը լիարժեք և ամբողջ ծավալով կազմակերպել։
«Այդ իսկ պատճառով՝ նշված խնդիրը լուծելու համար, առաջին անգամ նախաձեռնում եմ դրամահավաք։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ինձ ֆինանսապես աջակցել, կարող եք ձեր հնարավորության սահմաններում փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին՝ 11800764233300
Կանխավ շնորհակալ եմ ձեր աջակցության համար»,-նշեց նա ՝ ավելացնելով, ոչ ոք պարտավոր չէ իրեն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու։
«Բոլոր նրանք, ովքեր ֆինանսապես ինձ կաջակցեն, դա անում եք բացառապես ձեր ցանկությամբ և բարի կամքի դրսևորումով։ Անկախ ամեն ինչից՝ թե ով ինձ ֆինանսական աջակցություն կհայտնի, ես որևէ մեկի առաջ պարտավորվածություն չունեմ և չեմ էլ ունենալու։ Ինչպես որ միշտ՝ իմ որոշումներում եղել եմ ազատ և անկախ, նույն կերպ էլ շարունակելու եմ մնալ ազատ և անկախ։ Այլ կերպ ասած՝ որևէ մեկի առաջ պարտք կամ պահանջ չունեմ, և որևէ մեկին հաշվետու չեմ որևէ հարցում։ Այս ամենը հատուկ եմ ԸՆԴԳԾՈՒՄ, որպեսզի ապագայում զերծ մնամ հնարավոր անախորժ պատմություններից և խոսակցություններից։ Ես հավատում եմ, որ մենք բոլորս՝ համախմբված, կարող ենք դիմակայել ցանկացած փորձության և ստեղծել այն հայրենիքը, որին արժանի ենք բոլորս»,-նշել է նա։