Այսինքն, Նիկոլ Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. ով կանցնի այդ քննությունը՝ նա էլ Փաշինյանի հետ կմասնակցի 2026 թվականի ԱԺ խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ ցանկ ունի, թե ովքեր չպետք է այլեւս իր հետ ճանապարհ անցնեն: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ դրանց մեջ են հիմնականում ԱԺ-ի ներկայիս ՔՊ-ական պատգամավորները:
Փաշինյանն այլեւս նպատակ չունի աշխատել երբեմնի ամենասիրելի Արփի Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Անդրանիկ Քոչարյանի հետ, թիրախում են նաեւ Հայկ Սարգսյանն ու նրա երբայրը` Նաիրի Սարգսյանը, ով Փաշինյանի օգնականն է եղել, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Սարուխանյանը եւ ոչինչ չասող շատ այլ կերպարներ, որոնց ՕԳԳ-ն Փաշինյանը ցածր է գնահատում: Ու այս շարքերը դեռեւս համալրվելու են, քանի որ հիմա Փաշինյանն ուշիուշով հետեւում է իր թիմակիցների վարքուբարքին»։