«Չաղը ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի»,-կառավարության նիստում հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ոստիկանության համակարգը նոր կադրերով համալրելու կամ գործող ոստիկանների ֆիզիկական պատրաստության հարցին։
Նա նշեց, որ ֆիզիկական պատրաստականության համապատասխանության մասին ոստիկանները համապատասխան փաստաթղթավորված եզրակացություն ունեն, բայց առաջարկեց կառավարության անդամներով գնան զինված ուժեր, ոստիկանություն քրեակատարողկան ծառայություն և տեսնեն, թե քանի տոկոսն է համապատասխանում իրականությանը։
Փաշինյանը հայտնեց, որ կարճահասակությունը բոդիշեյմինգի էլեմենտ ունի, քանի որ մարդն այդ հասակով է ծնվել, բայց ծառայողի քաշի դեպքում դրա գործոնը չկա։
Արփինե Սարգսյանը հայտարարեց,որ ֆիզիկական պատրաստությունը դիտարկվում է կրթության տարր։
76