8 Մայիսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Պրևոյին Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ և հայտարարել, որ դա մեծ պատիվ է ԱՄՆ-ի համար, սպասում է քահանայապետի հետ հանդիպմանը․

«Շնորհավորում ենք կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է:

Մեծ պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի շատ նշանակալի պահ»,- նշել է նա։

Լրահոս