8 Մայիսի, 2025

Ամեն անգամ, երբ փոքր ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա, Նիկոլ Փաշինյանի ճտիկը միանում է ու սկսում է գոռգոռալ, որովհետև նա շատ լավ հասկանում է՝ յոթ տարի առաջ ասում էր՝ գալիս եմ իշխանության, որպեսզի այլևս կոռուպցիա չլինի, յոթ տարի անց ոտքով-գլխով ընկել են կոռուպցիայի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում իր ելույթից հետո տեղի ունեցածի մասին։

«Կոռուպցիայի մասին բարձրաձայնումից հետո ի՞նչ է տեղի ունենում, տեղի է ունենում այն, որ քննչական մարմինները գնում են ոչ թե դրանք բացահայտելու, այլ բացահայտողին ծեծի ենթարկելու ճանապարհով»,- ասաց Գրիգորյանը։

Լրահոս