8 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած «Mercedes ML» և Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Գ.-ի վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, 1 պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Լրահոս