11 Մարտի, 2025

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝  «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

  • Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին 6-րդ փողոցում գտնվող խանութը.
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Երևանյան խճուղում գտնվող հողամասը.
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի փողոցում գտնվող վարչական շենքը.
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Արսենյան փողոցում գտնվող բնակարանի 12,6 տոկոսը.
  • Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ.Շիրազի փողոցում գտնվող անշարժ գույքի 97,5 տոկոսը.
  • Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մ.Մազմանյան փողոցում գտնվող բնակարանի 70 տոկոսը.
  • Բանկերից մեկում ներդրված 12 միլիոն դրամ ավանդի 78 տոկոսը,
  • 11 միլիոն 269 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 34 միլիոն 527 հազար 865 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Լրահոս