«Հրապարակ» թերթը գրում է․
«ՔՊ-ն պատրաստվում է Վանաձորի ընտրություններին։ Նախորդը 2021-ի դեկտեմբերի 5-ին էր, ըստ ամենայնի` 26-ինն էլ կլինի դեկտեմբերին։ Իշխանության թեկնածուն Լոռվա մարզպետ Արեն Մկրտչյանն է, որը դուրս է գրվել Ալավերդու հաշվառումից եւ գրանցվել Վանաձորում` հորեղբորորդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։ Չնայած անցած ընտրություններից հետո ՔՊ-ն Արկադի Փելեշյանի՝ Ակայի միջոցով ուզուրպացրեց Վանաձորը, հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իշխանությունը քաղաքապետին յուրային չի համարում, հատկապես իր հովանավոր` ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո Ակայի դիրքերը թուլացել են:
Մեր աղբյուրների պնդմամբ, Ասլանյանի գործոնով է պայմանավորված, որ ՔՊ-ն Վանաձորը խոշորացնելու ծրագիր է իրականացնում` Փամբակը միացնելով Վանաձորին, հույսով, որ Փամբակի գյուղերում Ասլանյանը ձայն չունի, իսկ իրենք վարչական ռեսուրսով կհաղթեն, ինչպես արեցին Էջմիածինը Խոյին միացնելով»:
Ավելին՝ այստեղ։