17 Մարտի, 2026

«Իրավունք» թերթը գրում է.

«Ըստ «Իրավունք»-ին հասած լուրերի` ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շատ անհանգիստ ու վտվտան մարդ է, հիմա էլ որոշել է զբաղվել տաքսիների բիզնեսի «զարգացմամբ»՝ Հայաստան ներկրելով հազարավոր էլեկտրամոբիլներ եւ դրանք տաքսի «Yandex»-ի տակ աշխատեցնելով:

Կասեք՝ հա ի՞նչ, մենք էլ կասենք հետեւյալը. Քանի որ, ըստ տարածված լուրերի, մեծն Սուքիասյանն է ներկրում էլեկտրամոբիլներ, հետեւաբար, այն անձինք, ովքեր ունեն էլեկտրամեքենաներ, այլեւս չեն կարող իրենց մեքենաները տալ կամ վարել Յանդեքսի տակ:

Ըստ նույն խոսակցությունների, Խաչատուր Սուքիասյանը հիմա էլ տաքսոպարկ է ստեղծելու փող է, որ շփում է, քանի որ նման մեքենաների մինիմալը կիլոմետրաժով սկսվում է 800-3000 դրամ՝ նայած օրվա ժամին, խցանումներին եւ եղանակին:

Լրահոս