«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր»-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր և հետագայում ընտրվել է ԿԸՀ նախագահ՝ ինքն իրեն կողմ քվեարկելով, չի պատասխանել թերթի բարձրացրած հարցերին Փաշինյանի նախընտրական գործունեության վերաբերյալ։
Թերթը հետաքրքրվել էր՝ իրավաչա՞փ էր, երբ քարոզարշավում պատգամավորի թեկնածու Փաշինյանը հայտարարում էր, թե ԱԱԾ-ից տեղեկություններ է ստացել ընդդիմադիր թեկնածուի մասին, մինչդեռ գտնվում էր արձակուրդում։ Փոխարենը ԿԸՀ-ն ներկայացրել է միայն Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազության միջնորդության ու հանձնաժողովի որոշումների մասին տեղեկություններ։
112