Ինչպես հայտնի է, փետրվարի 13-ին Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր: Պարզվում է դեպքից հետո ՊՆ-ում սկսվել են կադրային նշանակումներ ու փոփոխություններ։ Կամո Քոչունցը ազատվեց ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, եւ նրա փոխարեն ՊՆ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց Արթուր Երոյանը: Մինչ այդ պատերազմող երկրում ԳՇ պետի տեղակալի երկու պաշտոն տեւական ժամանակ շարունակում էին թափուր մնալ, ու ՊՆ-ում սթափվեցին այն բանից հետո, երբ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, ու մեկը մյուսի հետեւից սկսեցին նշանակումներ կատարել:
Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի14-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց Կարեն Գրիգորյանը: Ստացվում է, որ մինչեւ դժբախտությունը մեր դուռը չի հասնում, գործուն քայլեր չեն իրականացնում կոռումպացված իշխանությունները»։
Ավելին «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։