Եվ ՔՊ որոշ շրջանակներում լուրջ դժգոհություն կա, որ այդպես «կեղտոտ կոշիկներով» ներխուժել են Հովիկ Աղազարյանի անձնական կյանք, եւ շատերը վրդովված են, որ նրա անձնական կյանքի մանրամասները դարձրել են հանրային քննարկման առարկա: Սակայն այդ դժգոհությունը միայն մասնավոր զրույցներում են արտահայտում, ծածուկ անկյուններում եւ չեն համարձակվում հակադրվել ՔՊ ղեկավարի անբարո հրահանգներին, հատկապես որ վերեւներից մեսիջ են ստացել, որ առաջիկայում նոր «զոհեր» են լինելու․ Փաշինյանը երկարատեւ նախընտրական փուլ է մտել, որոշել է միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ վերականգնել իր կորսված ռեյտինգը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի այսօրվա համարում։