Ընդ որում, ՔՊ-ականները, հավանաբար չէին ցանկացել ջանք թափել ու սեփական մտքերը շարադրել լուսանկարին կից արտատպում էին նույն նախադասությունը. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մեր պատասխանը Բագրատին»:
Հաշվի առնելով, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի բացումն արեցին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարող ենք ենթադրել, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի եւ տեքստի մտահղացումը հենց նրանցն է, ու նրանք էլ տեքստը գրել եւ ուղարկել են ՔՊ-ի չատ։
Ամեն դեպքում, ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին լուսանկարը: ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին»։
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: