Չնայած վերեւից հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրեւ ազատ-արդար ընտրությունների արդյունք, իբր իրենք նախկինների պես չեն կեղծել ընտրությունները: Սակայն ՔՊ-ն Գյումրիում ակնկալել է, որ 50+1-ի կձգի, քանի որ դասական հայկական ընտրություն էին կազմակերպել՝ հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով, վարչական լծակների կիրառմամբ։ Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա եւ ռեսուրս էր ծախսել Գյումրիում` հավաքագրել էին հանրապետության ողջ տարածքում բնակվող գյումրեցիներին, գյումրեցիների հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։ Անգամ Ջավախքից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել՝ ընտրությանը մասնակցելու նպատակով։ Նաեւ իշխանության այս աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված այն, որ գրեթե կրկնակի շատ ընտրող է մասնակցել 2021-ի ՏԻՄ ընտրությունների համեմատ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 01․ 04․ 25 թ համարում