Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավարի» կոչմանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հակոբ Սերոբյանը երկար տարիներ Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչն է, արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմանը, միջազգային կարգի մրցավար է:
Սերբոյանը վերջին մի քանի Օլիմպիական խաղերի ժամանակ եղել է մրցավարական կազմում:
45