«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աստիճանաբար թափ է հավաքում: Դեռ ժամանակ կա առավել մանրամասն անդրադառնալու այդ ընթացքին: Իսկ առայժմ առաջին հերթին ուշադրություն է գրավում իշխանության և հիմնական ընդդիմադիր ուժերի պահվածքի, բառապաշարի և դրսևորած մակարդակի ահռելի տարբերությունը: Սարեր ու ձորեր, էլի…
Մյուս կողմում՝ աչք է ծակում ընդդիմադիր երեք-չորս հիմնական ուժերի («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ, «Միասնության թևեր») հավասարակշռված խոսքը, գրագետ մտքերը, քննարկման ենթակա ադեկվատ առաջարկությունները, անվտանգային, տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման որոշակի տարբերակներն ու պատկերացումները: Ըստ որում, թե՛ նշված ուժերի առաջին դեմքերի, թե՛ թիմերի ներկայացուցիչների կողմից: Ավելին, մի կողմում, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի դեպքում ակնհայտ է ազգային արժեքների պահպանման, Եկեղեցու պաշտպանության, արտաքին քաղաքականության, անվտանգային սպառնալիքներին դիմակայելու, տնտեսական և պաշտպանական խնդիրները լուծելու մասին խոսույթը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում