«Հրապարակ» թերթը գրում է.
«Բոլորը բացատրություններ են փնտրում, թե ինչու Սահմանադրական դատարանը նման անօրինական որոշում կայացրեց՝ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված, եւ տարբեր վարկածներ են հնչում։ Բայց կան նաեւ փաստեր, որոնք վկայում են ՍԴ դատավորների կաշկանդվածության մասին։
Արեգ Վաղարշյանը մեղադրվում էր 2023 թվականին ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն՝ Էդուարդ Նադարյանին դանակահարելու համար։ Նրան ժամանակին մեղադրանք է առաջադրվել, կալանավորման միջնորդություն են տարել դատարան, որը մերժվել է։
Մեր տեղեկություններով՝ շուրջ 3 տարի տեւող նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն այս ընթացքում մեղադրանքը հանել են Վաղարշյանի որդու եւ մյուս մեղադրյալների վրայից, եւ դանակահարության գործը մնացել է առանց մեղադրյալի ու լռվել քննչականի դարակներում։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Քննչական կոմիտե, մեզ ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում