«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, վերջերս փոփոխություններ են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահին կից պետական ազգային քաղաքականության տարածաշրջանային ասպեկտների և հասարակական ինստիտուտների զարգացման հանձնաժողովի կազմում: Մասնավորաբար, հանձնաժողովի անդամ է ընտրվել Արտյոմ Վարդանյանը:
Նշենք, որ նշյալ հանձնաժողովի անդամ լինելու համար բավական լուրջ չափանիշներ են գործում, այդ թվում՝ իր համայնքում հեղինակությունը, փորձագիտական գիտելիքները, գործնական փորձառությունը և այլն: Ինչ վերաբերում է բուն հանձնաժողովին, ապա այն հետևում է միջէթնիկ հարաբերությունների վիճակին ՌԴ տարբեր մասերում և վերլուծում հնարավոր լարվածության օջախները, համագործակցում է ազգայինմշակութային ինքնավարությունների, կրոնական կազմակերպությունների և ՀԿ-ների հետ, մշակում է մեթոդական օգնություն իշխանություններին միջմշակութային միջոցառումների հետ կապված, դիտարկում են օտարերկրացիների սոցիալական և մշակութային ինտեգրման հարցերը՝ կոնֆլիկտները բացառելու համար, պատրաստում է զեկույցներ, որոնք կարող են հիմք դառնալ նոր օրենքների կամ ՌԴ նախագահի հրամանագրերի համար: