«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր ավարտվում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ վաղը լռության օր է, երբ քաղաքական ուժերին արգելվում է որևէ ձևով քարոզչություն իրականացնել։
Տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ընտրապայքարում առաջատար դիրքերում շարունակում են մնալ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան» քաղաքական ուժերը։ Միաժամանակ, անցողիկ շեմը հաղթահարելու հավակնություն ունեն ևս երկու ուժեր՝ Արման Թաթոյանի և Գուրգեն Սիմոնյանի գլխավորած քաղաքական ուժերը։
Այսպիսով, ընտրական ինտրիգը հիմնականում տեղափոխվում է ոչ թե առաջատարների, այլ խորհրդարան անցնելու համար պայքարող ուժերի դաշտ, և հետաքրքիր է, թե ով կլինի հունիսի 7-ի քաղաքական սյուրպրիզը։ Ամենայն հավանականությամբ՝ հենց Գուրգեն Սիմոնյանը։»։