6 Փետրվարի, 2022

Փետրվարի 6-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Պողոսյանի վարած, ռուսական համարանիշներով Mercedes GL-350 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Աննա Գասպարյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Կ. Պողոսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս