17 Փետրվարի, 2022

Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 4/12 հասցեի դիմաց բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած BMW մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Պետրոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայրում 3 քաղաքացի անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ, ու պարեկները նրանց հորդորել են, որպեսզի չխախտեն հասարակական կարգը, սակայն նրանք չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ինչից հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը այդ երեքին բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց։  Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի ինքնությունը։

kotayk

Լրահոս