5 Մարտի, 2022

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում Ford Transit մակնիշի ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները սեփական ուժերով փորձել են մարել կրակը, սակայն այն շատ արագ տարածվել է ամբողջ մեքենայով մեկ:

Կրակը մարվել է, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեխտաբար տուժածներ չկան:

 

kotayk

Լրահոս