17 Փետրվարի, 2022

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  փետրվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Փետրվարի 15-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի  86-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահրամ Հ.-ի վարած  КамАЗ AC-12 մակնիշի և Այգեպատ գյուղի բնակիչ, 25-ամյա Էդգար Գ.-ի վարած Volkswagen Vento  մակնիշի ավտոմեքենաները:

Աղբյուրի հաղորդմամբ,

վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, Այգեպատ գյուղի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Մ.-ն, Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գագիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։

Աղբյուրի տեղեկություններով, Volkswagen-ի վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ  ՊՆ N զորամասում, ինչի առիթով էլ դեպքի վայր էին ժամանել Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս