17 Մարտի, 2022

Մարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։  Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վերջիններիս օգնությամբ էլ փլուզված հողակույտի տակից հայտնաբերել են Վազգեն Յ-ին, ապա ահազանգել են Գյումրու շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։  Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախպատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն։

 

kotayk

Լրահոս