15 Փետրվարի, 2022

Փետրվարի 12-ին՝ ժամը 18:20-ի ահմաններում, Երևանի բնակիչ, 44-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Արցախյան խճուղում՝ «Նոյ»  հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել է Գորիսի բնակիչ, 45-ամյա Արմեն Ս.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ է ընթացել և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 41-ամյա Արտյոմ Ա.-ի կողմից վարած Audi A6  մակնիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Audi-ի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 45-ամյա Գարրի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս