11 Մարտի, 2022

Մարտի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Հարությունյանը իր վարած  Opel Vectra մակնիշի  ավտոմեքենայով Արշակունյաց  210 /1 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա էլեկտրասյանն ու կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով  ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թփվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս