4 Մարտի, 2022

Երեկ՝ մարտի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Վլադիմիր Բեջանյանը իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայի թիվ 79 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Գալուստ Իսրայելյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

kotayk

Լրահոս