11 Մարտի, 2022

Ինչպես արդեն  հայտնել էինք ասօր՝ մարտի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի դպրոցի մոտ դիեր կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները դպրոցի դիմացի բնակչի տան ճանապարհի հատվածում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր, դիերից այն կողմ՝ կտրված ձեռք, որը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով է կտրվել։  Կոտայքի մարզային վարչության պետ Ա. Զոհաբրյանի հանձնարարականով ոստիկանները սահմանազատել են տարածքը և սպասում են, մինչև կժամանեն փորձաքրեագետները։

kotayk

Լրահոս