11 Մարտի, 2022

Կոտայքի մարզի Զովունի համայնքում պայթյուն է տեղի ուենցել։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից։

Զովունիի համայնքի բնակիչներից մեկը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ պայթյունի հետևանքով երկու անձ է մահացել․«Ամուսնիններ են, այս պահին չենք կարող մոտենալ դեպքի վայրին, ոստիականներ են աշխատում։ Ասում են՝ ամուսինն է պայթեցրել կնոջը»։ 

Զովունիի համայնքանպետ Արտաշես Ղարիբյանն էլ ասել է․ «Ամուսինն է պայթեցրել կնոջը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան, չորս երեխա ունեն։ Մանրամասները կհայտնեն իրավապահները»։

kotayk

Լրահոս