18 Մարտի, 2022

Մարտի 18-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արթուր Ս.-ն  իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպադարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ալիխան Բ.-ին:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս