8 Փետրվարի, 2022

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ – Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G 500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser  մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan .com-ը, վթարի հետևանքով  1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան  վիրաբուժության ինստիտուտ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն  ժամանել  են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Մանրամասները՝ կայքում:

kotayk

Լրահոս